«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների բողոքի ակցիան՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում։
Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այս պահին տեղի է ունենում դատական բարեփոխումներին վերաբերող միջոցառում, որին մասնակցում են նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, սակայն ընդդիմադիր խմբակցությունների անդամները հրավիրված չեն այդ հանդիպմանը։
«Գործընկերներիս հետ ցանկություն հայտնեցինք մասնակցել եւ ներկայացնել Հայաստանում դատական իշխանության իրական իրավիճակը։ Խոսել քաղաքական հայացքների համար բանտարկված անձանց մասին, ոստիկանական բռնություններից»,– ասաց Մամիջանյանը։