Շոտլանդիա - Հայաստան․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հունիսի 8-ին Գլազգոյում կհյուրընկալվի Շոտլանդիայի հավաքականին։
Բուքմեյքերները կանխատեսում են դաշտի տերերի հաղթանակը՝ 1․40։ Հայաստանի հավաքականի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 9․40, ոչ ոքի արդյունքինը՝ 4․70 գործակցով։
Շոտլանդիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
Նախկինում թիմերը չեն հանդիպել։