Տղամարդը մերկ ձեռքերով պաշտպանվել է իր վրա հարձակված կոկորդիլոսից
Մալայզիայի Կուչինգ քաղաքի բնակիչը կարողացել է ինքնուրույն փրկվել կոկորդիլոսից, հայտնում է TRP-ն։
Հարձակումը տեղի է ունեցել, երբ 54-ամյա Բորի Ջալին վերանորոգելիս է եղել գետի ափին գտնվող իր տան ճակատամասը։ Հանկարծ նրա վրա երիտասարդ կոկորդիլոս է հարձակվել։ Իրեն փրկելու համար մալայզիացին սկսել է հարվածել նրա գլխին։ Մի քանի հարվածից հետո սողունը սեղմել է ծնոտներն ու անհետացել։
Միջադեպը տեղի է ունեցել Ջալիի կնոջ աչքի առաջ, ապա դեպքի վայր է վազել նրանց 25-ամյա դուստրը։ «Ես լսեցի, թե ինչպես է մայրս բղավում. «Հեյ, քո հոր վրա կոկորդիլոս է հարձակվել»»,- պատմել է աղջիկը: Սակայն օգնության կարիք չի եղել՝ տղամարդը մերկ ձեռքերով պաշտպանվել է գիշատչից:
Հարձակման հետեւանքով տուժածը մարմնական վնասվածքներ է ստացել։ Նրան բուժօգնություն են ցուցաբերել մոտակա կլինիկայում: