Apple-ը պետք է մինչև 2024 թվականը փոխի Եվրոպայում վաճառվող iPhone-ների միակցիչը
Apple-ը պետք է մինչեւ 2024 թվականը փոխի Եվրոպայում վաճառվող iPhone-ների միակցիչը այն բանից հետո, երբ ԵՄ երկրներն ու օրենսդիրները համաձայնության գան բջջային հեռախոսների, պլանշետների եւ տեսախցիկների համար բջջային միասնական լիցքավորման շուրջ, հայտնում է Reuters-ը։
Բրյուսելը ավելի քան մեկ տասնամյակ առաջ է քաշում շարժական սարքերի համար մեկ լիցքավորում ապահովելու գաղափարը, ինչը պայմանավորված էր iPhone-ի եւ Android-ի օգտատերերի բողոքներով՝ իրենց սարքերի համար տարբեր լիցքավորիչների անցնելու վերաբերյալ:
iPhone-ը լիցքավորվում է Lightning մալուխով, մինչդեռ Android սարքերն օգտագործում են USB-C միակցիչներ։
Ըստ ԵՀ-ի 2019 թվականի ուսումնասիրության՝ 2018 թվականին բջջային հեռախոսներով վաճառված լիցքավորիչների կեսն ուներ USB micro-B միակցիչ, 29 տոկոսը՝ USB-C միակցիչ, իսկ 21 տոկոս՝ Lightning միակցիչ։