Ի՞նչ են քննարկելու Լավրովն ու Չավուշօղլուն Անկարայում հանդիպման ժամանակ
Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն հունիսի 8-ի հանդիպմանը կքննարկեն ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման վիճակն ու հեռանկարները, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները հանդիպման ժամանակ կհամապատասխանեցնեն գործողությունների ժամանակացույցը՝ Ուկրաինայի, Անդրկովկասի, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի, Կենտրոնական Ասիայի եւ Սեւծովյան տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ:
Նախարարները մտքեր կփոխանակեն ուկրաինական ճգնաժամի իրավիճակի, ռուս-ուկրաինական խաղաղ բանակցությունների վերսկսման հեռանկարների շուրջ։ Ռուսական կողմը թուրք գործընկերներին կտեղեկացնի Ուկրաինայում ՌԴ Զինված ուժերի հատուկ ռազմական գործողության ընթացքի եւ խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի մասին։
Նախարարները կքննարկեն Սիրիայի հարցով հաջորդ միջազգային հանդիպման բովանդակությունը, որը տեղի կունենա այս տարվա հունիսին՝ Նուրսուլթանում, կգնահատեն Ժնեւում մայիսի 28-ից հունիսի 4-ը կայացած Միջսիրիական սահմանադրական հանձնաժողովի ութերորդ նիստի արդյունքները: