Զովունի և Քասախ համայնքներում գողություններ էր արել ու բռնվել
ՏեսանյութերՈստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Երևանի մի բնակիչ Զովունի և Քասախ համայնքներում գողություններ է անում։
Բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո մայիսի 25-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին։
Պարզվեց՝ 2021 թ. ապրիլից 2022 թ․ մայիս ամիսը նա Զովունի և Քասախ համայնքների կիսակառույց շինություններից, նկուղից, մեքենայից ու ավտոտնակներից գողություններ էր արել:
Դեպքերի հանգամանքները պարզվում են:
Գողություններից երեքի փաստով հարուցվել են քրեական գործեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: