Բորիս Ելցին կրտսերը նկարահանում է «Գիշերային վհուկներ» ֆիլմը
Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի թոռը` Բորիս Ելցին կրտսերը նկարահանում է ֆիլմ, որը կոչվում է «Գիշերային վհուկներ»: Այս մասին գրում է "starhit.ru"-ն՝ հղում անելով "Variety"-ին: Ֆիլմը կհիմնվի իրական դեպքերի վրա' Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների մասին: Օդաչուների մեծ մասն այդ տարիներին եղել են 17-22 տարեկան աղջիկներ:
Նրանց անվանել են գիշերային վհուկներ: Սցենարը վստահվել է Գրիգորի Ալլեն Հովարդին: Ելցինի թոռնիկն այժմ Հոլիվուդում գլխավորում է իր Timedale Entertainment ընկերությունը: