Ջոնսոնը հայտարարել է` Կիևին չի կարելի պարտադրել ոչ շահավետ խաղաղության
Ուկրաինայի ղեկավարությանը չի կարելի պարտադրել երկրի համար ոչ շահավետ հաշտության համաձայնագիր կնքել՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հավելել՝ խաղաղության «վատ համաձայնագրերը» երկար չեն պահպանվում:
«Վարչապետը նշել է, որ պետք է խուսափել այնպիսի ելքից, որ տպավորություն ստեղծվի, թե Պուտինի ոչնչով չարդարացված ագրեսիան արդյունք է տվել»,- հայտնել է Ջոնսոնի գրասենյակի ներկայացուցիչը։
Կառավարության նիստի ընթացքում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն էլ հայտնել է, որ Լոնդոնը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում: