Սիրիայում գործողությունը կմեկնարկի «ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում». Աքար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի նոր ռազմական գործողությունը կմեկնարկի «ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում»:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե գործողությունը կսահմանափակվի՞ արդյոք Թել Ռիֆաթ և Մանբիջ շրջաններով, նախարարը հավելել է, որ եթե պահանջվի, այն կարող է ընդլայնվել այլ տարածաշրջաններում:
Չնայած դրան՝ Աքարը հայտարարել է. «Մենք միշտ ասում ենք, որ հարգում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ներառյալ՝ Իրաքի և Սիրիայի»: