«Բերետի» կողմից քաղաքացու ձեռքը կոտրելու գործով առաջընթաց կա. Ռուբեն Մելիքյան
Կա առաջընթաց բերետի կողմից քաղաքացու ձեռքը կոտրելու գործով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա նաեւ հավելել է. « Մայիսի 17-ի՝ Տերյան փողոցի միջադեպի քննությունը, ճիշտ է, դանդաղ, բայց լրջորեն առաջ է գնացել: Մայիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քրգործ է հարուցվել 309-ի 2-րդ մասով (2-6 տարի), իսկ քննիչը հայտնաբերել է տեսանյութեր, որոնցից մեկում ամեն ինչ հստակ երևում է։
Ակնկալում եմ, որ մոտ օրերս կլինի վայրագություն կատարած առաջին «բերետի» ձերբակալությունը»։