Բաժանումը խոչընդոտ չէ՞․ Շակիրան ու նրան դավաճանած Ժերար Պիկեն դեռ ժամանակ են անցկացնում միասին
Վերջերս հայտնի է դարձել, որ երգչուհի Շակիրան բաժանվել է սիրելիից՝ «Բարսելոնա» ակումբի պաշտպան Ժերար Պիկեից։ El Periodico պարբերականի հաղորդմամբ՝ պատճառ են դարձել ֆուտբոլիստի դավաճանությունները։ Նրանք սկսել են հանդիպել 2010թ․-ին, սակայն սիրավեպի մասին լուրերը հաստատել են միայն մեկ տարի անց։ Աստղերը մեծացնում են երկու որդիներին՝ 7-ամյա Սաշային եւ 9-ամյա Միլանին։
«Զղջումով հաստատում ենք, որ մենք բաժանվում ենք։ Հանուն մեր երեխաների բարեկեցության, որոնք մեզ համար գլխավոր առաջնահերություն ենք, մենք խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքը։ Շնորհակալություն, որ հասկանում եք»,- խոստովանել է Շակիրան։
Սակայն թվում է՝ նրանց հաջողվել է ընտանեկան հարաբերություններ պահպանել հանուն երեխաների։ Նախօրեին պապարացիները միասին են նկատել իրենց կրտսեր մրցության ընթացքում։