Բելառուսի Զինված ուժերը խաղաղ ժամանակից ռազմականի անցման զորավարժություններ են սկսել
Խաղաղ ժամանակից ռազմականի անցման զորավարժություններ են սկսվել Բելառուսի Զինված ուժերում, որոնց մասնակցում են բոլոր ստորաբաժանումներն ու բոլոր կարգերի զինծառայողները։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Զորավարժությունների ընդհանուր ուղղվածությունը հետեւողական համալիր վարժանքների իրականացումն է՝ բոլոր կարգերի զինծառայողների, ստորաբաժանումների, զորամասերի, միավորումների, ռազմական կառավարման մարմինների մասնակցությամբ, նպատակը խաղաղ ժամանակից ռազմականի անցման միջոցառումների կազմակերպված կատարումն է»,- նշվել է գերատեսչության Telegram-ալիքի հաղորդագրությունում։