Նորագույն տախտակամածային անօդաչու սարքի առաջին թռիչքը նախատեսված է 2025թ.
Նորագույն տախտակամածային բազավորման անօդաչու թռչող սարքի առաջին փորձնական թռիչքը նախատեսված է 2025թ.։ Նրա սերիական արտադրությունը ՌԴ-ի Ռազմածովային ուժերի համար կսկսվի 2026թ.։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է աղբյուրը ռազմարդյունաբերական համալիրում։
«Հայրենական տախտակամածային բազավորման անօդաչուի առաջին նմուշը փորձնական թռիչք կկատարի երեք տարի հետո։ Սարքի սերիական արտադրությունը ՌԾՈւ-ի համար կսկսվի 2026թ.»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ հարվածային եւ հետախուզական տախտակամածային բազավորման անօդաչու սարքերի էսքիզային նախագծումը կսկսվի ընթացիկ տարվա երկրորդ կեսին, նախատեսվում է նախագիծը հանձնել 2024թ.։ «2025թ. կկատարվի աշխատանքային՝ կոնստրուկտորական փաստաթղթավորումը, եւ կսկսվի սարքերի արտադրման նախապատրաստումը»,- ավելացրել է նա։