Դուեյն Ջոնսոնը մորն արցունքների է հասցրել՝ նրան հերթական տունը նվիրելով
Դերասան Դուեյն «Ժայռ» Ջոնսոնն անակնկալ է մատուցել մորը՝ Ատային՝ նրան նոր բնակարան նվիրելով։ Այս մասին աստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։
73-ամյա կինն արտասվել է՝ տեսնելով իր բնակարանը․ դերասանն այն զարդարել էր իր իրերով, որոնք արժեքավոր են մոր համար։ «Մայրիկ, սիրում եմ քեզ, անակնկալ։ Երբ ես փոքրիկ տղա էի, չեի սիրում մայրիկիս արցունքները, իսկ հիմա ուրախ եմ՝ տեսնելով նրա երջանկության արցունքները։ Ես մայրիկի համար գաղտնի կերպով նոր տուն եմ ձեռք բերել։ Մենք դիզայներների հետ երկու ամիս աշխատել ենք նրա վրա, որ նա մտնի ու տեսնի նորն ու զարմանալին»,- դերասանի խոսքերը մեջբերել է EOnline-ը։
Սա առաջին բնակարանը չէ, որը դերասանը գնել է իր մոր համար, սակայն խոստովանում է՝ ուզում է, որ այն վերջինը լինի։
Տանն է գտնվում Ատա Ջոնսոնը ուկուլելեի վինտաժային հավաքածուն, հին ընտանեկան լուսանկարները, իրերը, որոնք կնոջը հիշեցնում են Սամոայում կնոջ մանկության մասին։
Տեսանյութը՝ այստեղ: