Անի Լորակն ու Սերգեյ Լազարևը «Ձայնը» նախագծի մարզիչներ
Ուկրաինական «1+1» հեռուստաալիքով հեռարձակվող «Голос країни-4» նույն ինքը' «Ուկրաինայի ձայնը» նախագծում մարզիչների դերում այս անգամ հանդես կգան Անի Լորակը, Թամարա Գվարցետելին և Սերգեյ Լազարևը, իսկ 4-րդ մարզչին կընտրի երկիրը:
«Մենք ընտրել ենք ամենահեղինակավոր և լեգենդար մարզիչների, ովքեր հայտնի են տարբեր երկրների մասշտաբներով: Անի Լորակն ամենապահանջված ուկրաինացի երգիչներից է, Թամարա Գվարցետելին դասական երաժշտության ներկայացուցիչ է, իսկ Սերգեյ Լազարևն այն արտիստն է, ով միջազգային ճանաչում ունի»,- այս մասին հայտարարել է նախագծի պրոդյուսեր Օլեգ Բոնդարչուկը: