Ստորագրվել են Ղազախստանի և Ադրբեջանի միջև համագործակցության մասին փաստաթղթեր
Ղազախ ապրանքարտադրողների Ադրբեջան կատարած առեւտրատնտեսական առաքելության շրջանակում ստորագրվել են երկու երկրների տարբեր կառույցների միջեւ տնտեսական համագործակցության մասին մի շարք փաստաթղթեր։ Ինչպես տեղեկացրել է APA-Էկոնոմիկսը, համագործակցության մասին ստորագրված առաջին փաստաթուղթը հուշագիրն է ղազախական «Kaztrade» բաժնետիրական ընկերության եւ Գյանջայի գործարարների հասարակական միավորման միջև։
Այնուհետև ստորագրվել են պայմանագրեր համապատասխան կառույցների միջեւ, ինչպես նաեւ պայմանագրեր մետաղագլոցման, բուսայուղի, աղի եւ ներկանյութերի մատակարարման մասին։
Ստորագրվել են նաև համաձայնագրեր երկու երկրների ստանդարտացման մարմինների միջեւ համագործակցության մասին։