Մոսկվայում առաքիչը վրաերթի է ենթարկել «Vogue»-ի նախկին խմբագրին, որն օրերս էր վերադարձել Երևանից
«Vogue» ամսագրի ռուսական տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Ալյոնա Դոլեցկայան անցած հանգստյան օրերին Երեւանում ելույթ է ունեցել «Armenia Rocks» ֆորումի շրջանակներում, սակայն Մոսկվա վերդառնալուց հետո նրա հետ դեպք է տեղի ունեցել։ Դոլեցկայան վնասվածք է ստացել առաքիչի կողմից էլենտրոհեծանիվով վրաերթի արդյունքում, հայտնում է տելեգրամյան «112» ալիքը։
Պարբերականի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Կրոպոտկինսկի նրբանցքում։ Բժիշկները լրագրողի մոտ ձեռքի փակ կոտրվածք են ախտորոշել։
Ըստ հրապարակման՝ միջադեպի մեղավորը թաքնվել է դեպքի վայրից, այս պահին նրա ինքնությունը պարզվում է։