Մեքսիկայի կենտրոնական հատվածում անհայտ զինված անձինք կրակ են բացել մարդկանց վրա
Երկուշաբթի երեկոյան Մեքսիկայի կենտրոնական Գուանախուատո նահանգի Սալամանկա քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց վրա։ Հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն վեց մարդ, իր կայքում հայտնել է Noticias MVS ռադիոկայանը:
Դատախազության աշխատակիցները սկսել են պարզել զանգվածային սպանության հանգամանքները, Ազգային գվարդիայի մարտիկները եւ ոստիկանությունը որոնում են կասկածյալներին։ Մահացածների ինքնության եւ սպանությունների հնարավոր դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հրապարակվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
2018 թ. դեկտեմբերից մինչեւ 2022 թ. ապրիլը Գուանախուատոյում գրանցվել է ավելի քան 10.000 սպանություն։ Այս ցուցանիշով նահանգը Մեքսիկայի 32 մարզերի մեջ մեծ տարբերությամբ զբաղեցրել է առաջին տեղը։ Համեմատության համար՝ հարավային Յուկատան նահանգում այս ընթացքում 142 մարդ է զպանվել:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ միայն 2021 թ. Գուանախուատոյում բռնության զոհ է դարձել ավելի քան 3500 մարդ՝ ամբողջ երկրում մահվան դեպքերի ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը: