Ջոնսոնը պահպանել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
Իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդ եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ստացել է պահպանողական պատգամավորների աջակցությունն իր նկատմամբ վստահության հարցի քվեարկության ժամանակ եւ կպահպանի իր պաշտոնները։ Կամարտահայտման արդյունքների մասին երկուշաբթի հայտնել է Շարքային խորհրդարանականներին միավորող 1922 թ. Պահպանողական կուսակցության կոմիտեի ղեկավար Գրեմ Բրեյդին:
Ըստ միավորման ղեկավարի, որը խաղում է հիմանական դերը կուսակցության նոր ղեկավարի ընտրության հարցում, երբ դրանում անհրաժեշտություն է առաջանում, Պահպանողական կուսակցությունից 211 պատգամավոր պաշտպանել են Ջոնսոնին, իսկ 148-ը դեմ են եղել։ Կուսակցության ղեկավար մնալու համար նրան անհրաժեշտ էր պարզ մեծամասնություն՝ քվեարկածների կեսի աջակցությունը՝ գումարած մեկ ձայն։ Վստահության քվեի անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ 54 պատգամավորներ իրենց դժգոհությունը հայտնեցին վարչապետի աշխատակազմում կուսակցությունների շուրջ 2020-2021 թթ. կորոնավիրուսային սահմանափակումների ֆոնին ծագած սկանդալի կապակցությամբ։ Ջոնսոնը կառավարությունը ղեկավարում է 2019 թ. ամառվանից։
«Քվեարկության ժամանակ Բորիս Ջոնսոնին վստահություն է հայտնել 211 պատգամավոր, դեմ՝ 148-ը։ Այսպիսով, կարող եմ հայտարարել, որ Պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը պահպանում է վստահությունը վարչապետի նկատմամբ»,- ասել է Բրեյդին:
Քվեարկությունից առաջ կուսակցության առաջնորդն ավանդաբար հանդիպում է անցկացրել 1922 թ. կոմիտեի անդամների հետ։ Ջոնսոնը հիշեցրել է իր կառավարության հաջողությունները, խոստացել կրճատել պետական ծառայողների ծախսերը, օգնել բիզնեսին՝ թուլացնելով պետական կանոնակարգերը, ինչպես նաեւ կենտրոնանալ սովորական բրիտանացիների խնդիրների՝ հիմնականում բնակարանների մատչելիության, երեխաների խնամքի եւ գների բարձրացման վրա: Ջոնսոնի խոսքով՝ իր կաբինետը հարկային բեռը նվազեցնելու հսկայական ծրագիր է իրականացնելու, որը լեյբորիստները չեն համարձակվի իրականացնել։
57-ամյա քաղաքական գործիչն իր կուսակիցներին նաեւ ասել է, որ Ուկրաինայի հակամարտության պատճառով այժմ երկրի ղեկավարությունը փոխելու ժամանակը չէ։