Ավստրալական դատարանը Google-ին պարտավորեցրել է նախկին քաղաքական գործչին 715 հազար դոլար վճարել
Ավստրալական դատարանը Google-ին պարտավորեցրել է նախկին քաղաքական գործչին 715 հազար ավստրալիական դոլար վճարել YouTube-ի երկու զրպարտիչ տեսանյութերի համար, հայտնում է PA Media-ն։
Ջոն Բարիլարոն՝ Նոր Հարավային Ուելսի նախկին փոխվարչապետը, հայց է ներկայացրել դաշնային դատարան՝ ընդդեմ Google-ի եւ կատակերգու Ջորդան Շենքսի՝ տեսանյութի պատճառով:
Դատավոր Սթիվեն Ռեյրեսը պարզաբանել է, որ Բարիլարոն «անողոք, ռասիստական, վիրավորական եւ զրպարտիչ արշավի առարկա է դարձել YouTube-ում», որը Google-ին պատկանող հարթակ է: