Xiaomi-ն հին Android-ով եւ անհայտ պրոցեսորով բյուջետային սմարթֆոն է ներկայացրել
Xiaomi-ն հին Android-ով եւ անհայտ պրոցեսորով բյուջետային սմարթֆոն է ներկայացրել։
Poco C40-ն ունի 6,71 դյույմանոց HD+ էկրան՝ 60 Հց թարմացման արագության աջակցությամբ եւ առավելագույն պայծառությունը՝ 400 նիտ։
JLQ JR10 չիպը, որը նախկինում չի եղել Xiaomi սմարթֆոններում, պատասխանատու է բյուջետային սմարթֆոնի աշխատանքի համար։ Հայտնի է, որ այս պրոցեսորն իր կատարողականությամբ նման է Snapdragon 450-ին եւ Helio G35-ին։
Poco C40-ի հետեւի մասում կա երկու տեսախցիկ՝ 13MP հիմնական տեսախցիկ եւ 2MP խորության սենսոր: Առջեւում կա 5 մեգապիքսելանոց դիմային տեսախցիկ։
Հաղորդվում է նաեւ, որ նորույթն աշխատում է 4G ցանցերում, հագեցած է USB Type-C միակցիչով եւ աջակցում է հիշողության ընդլայնմանը microSD քարտերի միջոցով։ Սմարթֆոնի հետեւի մասում կա նաեւ մատնահետքի սքաներ։
Poco C40-ն ունի 6000 մԱ/ժ մարտկոց եւ 10 Վտ լիցքավորիչ: Միեւնույն ժամանակ, սմարթֆոնն ինքնին աջակցում է արագ լիցքավորման մինչեւ 18 Վտ հզորությամբ:
Սմարթֆոնն աշխատում է Android 11-ով, որը ներկայացվել է 2020 թվականին, նախապես տեղադրված MIUI պատյանով։
Poco C40-ը հասանելի կլինի սեւ, դեղին կամ կանաչ գույներով։