Հունաստանում հնագետները «ջրահարսի անկողնում» 2100 տարեկան կնոջ գերեզման են գտել
Հյուսիսային Հունաստանում հնագետները «ջրահարսի անկողնում» 2100 տարեկան կնոջ գերեզման են գտել, գրում է Live Science պորտալը։
Այժմ գիտնականները հետազոտում են կնոջ մնացորդները։ Նախատեսում են ճշտել, թե քանի տարի է կինը ապրել, արդյոք ունեցել է հիվանդություններ եւ ինչից է մահացել։ Գերեզմանների հարուստ իրերը պատմաբաններին թույլ են տվել ենթադրել, որ նա հարուստ ընտանիքից է էր եւ նույնիսկ կարող էր կապված լինել իշխող գերդաստանի հետ։
Հայտնաբերված բոլոր արտեֆակտներից ամենահետաքրքիրն այն մահճակալն էր, որի վրա հանգուցյալը հանգչում էր: Սա փայտե մահճակալ է, որի սյուները պատրաստված են բրոնզից՝ ջրահարսների տեսքով։ Բացի այդ, որպես մահճակալի զարդարանք օգտագործվել է թռչնի պատկերը, ով օձ է պահել իր կտուցում։