Ղարաբաղյան հակամարտությունը ձեռնտու էր Վաշինգտոնին․ Ռաշիդ Նուրգալիև
Ղարաբաղյան հակամարտությունը ձեռնտու էր Վաշինգտոնին։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւը։
«Այս հակամարտությունը հասունացել է վաղուց՝ դեռ խորհրդային ժամանակներից։ Եվ այն շատ ձեռնտու էր Վաշինգտոնին, որը շահագրգռված էր բորբոքել հակամարտություններ, որոնք վնասում են հարեւան պետությունների կայուն կյանքին։ Ոչ ոք՝ բացի Ռուսաստանից, շահագրգռված չէր այս խնդրի կարգավորմամբ։ Մոսկվայի միջնորդությամբ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվեցին ամբողջությամբ դադարեցնել կրակը եւ փոխանակել գերիների ու մահացածների մարմինները։ Բացի այդ, շփման գծի երկայնքով տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։ Այսպիսով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի հաստատման հաջող միջնորդությունից հետո Մոսկվան ուժեղացրեց իր խաղաղապահ ներկայությունը Հարավային Կովկասում։ Ռուսաստանն այսօր ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է նա։