Քեյթ Միդլթոնը զբաղված է ապագա երեխայի սենյակի դիզայներական աշխատանքներով
Քեյթ Միդլթոնի հնարավոր հղիության լուրերը մեծ թափով են տարածում գտել: Խոսակցություններ են պտտվում այն մասին, որ այդ լուրը Քեյթը հայտնել է Ելիզավետա 2-րդ թագուհուն: Այդ մասին փաստում է նաև երեխաների համար նախատեսված սենյակների պատրաստումը: Այսպիսով կարելի է ենթադրել, որ թագավորական ընտանիքում համալրում է սպասվում:
Սենյակի դիզայներական աշխատանքով զբաղվում է անձամբ Քեյթ Միդլթոնն իր դիզայների հետ: Վերջինս Քեյթի մոր ընկերուհին է: Պալատում կա երկու մանկական սենյակ, 3 խոհանոց, ինչպես նաև «վախի սենյակ», որտեղ ընտանիքը կարող է թաքնվել վտանգի ժամանակ: Բոլոր սենյակներում կա նաև Wi-Fi: Այս մասին գրում է starhit.ru-ն: