Գրիգորի Լեպսը կարող է բողոքարկել և պայքարել սև ցուցակ չընկնելու համար
ԱՄՆ-ի իշխանությունները կոչ են արել երգիչ Գրիգորի Լեպսին, որպեսզի նա պայքար՝ իրեն սև ցուցակ չգցելու համար: Այս մասին հայտարարել ԱՄՆ-ի պաշտոնական գրասենյակի ներկայացուցիչ Ջոն Սալլիվանը: Նրա խոսքով' եթե երգիչն այդ իրավիճակը սխալ է համարում, ապա կարող է բողոքարկել և հերքել, որ նա կապված է մաֆիայի հետ:
Հիշեցնենք, որ սանկցիա կիրառելու որոշումն անցյալ շաբաթ ընդունել էր ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը: ԱՄՆ-ի կարծիքով՝ ռուս երգիչը գումարներ է տեղափոխել մաֆիայի պարագլխի ներկայացուցիչների համար: Գրիգորի Լեպսը համալրել է այն ֆիզիկական անձանց ցանցը, ովքեր կասկածվում են մաֆիայի հետ կապ ունենելու մեջ: