Կամիլա Կաբելոյի լողազգեստով լուսանկարները «պայթեցրել» են համացանցը
Օրերս հրապարակվել են երգչուհի Կամիլա Կաբելոյի նոր լուսանկարները, որոնք «պայթեցրել» են համացանցը։ Պապարացիներն աստղին լուսանկարել էին, երբ նա ժամանակ էր անցկացնում ընկերների հետ Կապրիում։ Կամիլան նարնջագույն բիկինի էր կրում, որը ցուցադրում էր նրա փարթամ կազմվածքը, գրում է Peopletalk.ru-ն։
Լուսանկարները բուռն արձագանք են առաջացրել համացանցում։ Շատերն են սկսել գրել, որ երգչուհին դադարել է հետեւել իր կազմվածքին, որոշները նրան խորհուրդ են տվել որքան հնարավոր է արագ մարզասրահ գնալ։ «Նա պարզապես ավելի լավ լողազգեստի կարիք ունի», «Չեմ ուզում գլուխ գովել, բայց ես 30 տարեկան եմ, եւ իմ մարմինը շատ ավելի լավն է, քան նրանը», «Նա ընդամենը 25 տարեկան է», «Նա շտապ պետք է մարզչի վարձի»,- գրել են Daily Mail-ի ընթերցողները։
Ի դեպ, նախկինում երգչուհին նշել է, որ բարդույթներ ունի իր կազմվածքի պատճառով։ Աստղը, որը սովոր է անկեղծ լինել իր երկրպագուների հետ, խոստովանել է, որ ժամանակակից մշակույթում կանանց «անիրատեսական» կերպարների պատճառով ամաչում է բիկինիով հայտնվել մեծ թվով մարդկանց առաջ։