Հասարակությունը չի կարող հավատալ մեկին, որի օրոք հոկտեմբերի 27 և մարտի 1 է եղել․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
ՏեսանյութերՀասարակությունը չի կարող հավատալ մեկին, որի օրոք հոկտեմբերի 27 և մարտի 1 է եղել: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 20 տարի մանիպուլացրել են Արցախի հարցը՝ իշխանությունը վերարտադրելու և համակարգված կոռուպցիայի համար։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Քոչարյանն ու Սարգսյանը 20 տարում կարմիր գիծ չեն ֆիքսել, բանակցություններին չվնասելու բացատրությամբ։ Հիմա նրանց ղեկավարած ընդդիմությունը հայտարարություն է տարածում, որը դեկլարատիվ, գեղեցիկ խոսքերի հայտարարություն է և աղերս չունի այսօրվա իրականության հետ։ Քոչարյանն ու Սարգսյանը մասնակցելով հունիսի ընտրություններին նպաստել են Փաշինյանի իշխանության լեգիտիմացմանը և նույնը հիմա են անում»,-նշել է Սուրենյանցը։
Նրա բնորոշմամբ, հիմա փողոցում ծավալվողը ազգային-ազատագրական պայքար չէ, սովորական ներքաղաքական պայքար է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․