Էրդողանը պատրաստվում է ուսանողական հանրակացարանները բաժանել աղջիկների և տղաների խմբերի
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է պետական համալսարանների հանրակացարանները բաժանել աղջիկների և տղաների խմբերի: Այս մասին հայտնում է CNN Turk-ը:
Էրդողանի խոսքով՝ խառը հանրակացարաններում ինչ ասես կարող է պատահել և երեխաների մայրերը և հայրերը հետագայում հարց կտան, «իսկ ո՞ւր էր պետությունը»:
Էրդողանն ասել է, որ կիսելով հանրակացարանները նրանք ցույց են տալիս, որ պետությունն այս հարցում էլ ունի իր դերը: Նա հերքել է այն կարծիքը, որ պետությունը խառնվում է իր բնակիչների անձնական կյանքին: