Լավրովը ՆԱՏՕ-ի մի շարք երկրների՝ իր ինքնաթիռը Սերբիա չթողնելու որոշումն աննախադեպ է անվանել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աննախադեպ է անվանել Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրների՝ Սերբիա այցի համար իր ինքնաթիռը չթողնելու որոշումն աննախադեպ է անվանել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Անցած գիշեր եւ այսօր առավոտյան ԶԼՄ-ներից շատ հարցեր եղան մեր արձագանքի վերաբերյալ Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ անդամների կողմից ընդունված աննախադեպ որոշումներին եւ այն որոշումներին, որոնք խոչընդոտեցին ՌԴ արտգործնախարարի այցը Սերբիայի Հանրապետություն։ Իհարկե, տեղի է ունեցել աներեւակայելին, ես հասկանում եմ այն հետաքրքրությունը, որը ցուցաբերում եք այս զարհուրելի գործողություններին մեր գնահատականի նկատմամբ»,- ասել է Լավրովը երկուշաբթի միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ առցանց ռեժիմով ասուլիսին:
Լավրովը Սերբիային գործընկերներին ընտրելու հնարավորությունից զրկելու Արեւմուտքի դիրքորոշումը ցինիկ է անվանել:
«Այժմ այդ (գործընկերներ ընտրելու ազատության) սկզբունքը, որն Արեւմուտքը դրել է առաջին տեղում, ոտնահարվեց հենց Արեւմուտքի կողմից։ Սերբիան, Արեւմուտքի տեսանկյունից, չպետք է որեւէ ընտրություն, գործընկերներ ընտրելու ազատություն ունենա»,- ասել է Լավրովը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի մի շարք երկրների՝ իր ինքնաթիռը Սերբիա մտնել թույլ չտալու որոշումը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այդ դիրքորոշումը «ցինիկ» է, բայց այլեւս չի զարմացնում: