Երևան, 25.Նոյեմբեր.2024, 00:00 |
Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ...

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Բրյուսելը «չի շփվում Մոսկվայի հետ և միտք էլ չունի»

Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Բրյուսելն իր քայլերը Ռուսաստանի հետ չի համադրում, և միտք էլ չունի՝ «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

Ավելին, եվրոպացի դիվանագետն ասել է, թե այժմ և՛ Երևանը, և՛ Բաքուն զգուշանում են Կրեմլից՝ աչքի առաջ ունենալով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները։

«Հայ-ադրբեջանական հարաբերություններում Եվրամիության ու Ռուսաստանի միջև որևէ շարժ չկա, և ոչ էլ մտադրություն՝ ռուսների հետ շփվելու։ Երկու կողմն էլ վախեցած են Մոսկվայից, անգամ եթե դա հրապարակավ ցույց չեն տալիս, հատկապես, այն ամենի ֆոնին, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում։ Երկուսն էլ գիտակցում են, որ հաջորդը կարող են իրենք լինել»,- «Ազատությանն» ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը, հավելելով, - «Ռուսաստանը գուցե կանգնեցրել է պատերազմը, սակայն ակնհայտ է, որ գործընթացի շարունակությունը տեղի է ունենում Բրյուսելում, ոչ թե Մոսկվայում։ Եվ այն, որ կողմերն այդքան հաճախ են գալիս Բրյուսել, դրա վկայություններից մեկն է»։

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները անցած կես տարում միայն երեք հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի գլխավորությամբ, ընդ որում, վերջին երկուսը եղել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից հետո։

Մոսկվան ակնհայտ դժգոհությամբ է արձագանքում Բրյուսելի միջնորդական այս ջանքերին․ շաբաթներ առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակավ Արևմուտքին մեղադրեց «ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանագրերի թեման ամենաբարձր մակարդակով յուրացնելու անամոթ փորձերի մեջ», պնդելով, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը մեծացրել են դիվանագիտական ակտիվությունը՝ հրաժարվելով համագործակցել Ռուսաստանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում։

Ավելի վաղ այդ մասին բացահայտ խոսել էր նաև Ռուսաստանի արտգործնախարարը՝ հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։

«Պաշտոնական հայտարարություն, որ Մինսկի խումբը մեռած է, չի լինելու, բայց այն այլևս կենսունակ չէ»
Հայկական կողմը պարբերաբար խոսում է միջնորդական խմբի կարևորության մասին, և ամիսներ առաջ դիմել էր համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։ Որևէ արձագանք չէր եղել։ Պատասխանելով այս մասին «Ազատության» հարցին, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է՝ միջնորդական ձևաչափը թեև դե յուրե կա, բայց՝ դե ֆակտո չի գործում։

«Պաշտոնական հայտարարություն, որ Մինսկի խումբը մեռած է, չի լինելու, բայց այն այլևս կենսունակ չէ», - ասել է դիվանագետը, հավելելով՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Արևմուտքում ընդհանրապես չեն ուզում, որ որևէ բան կապված լինի Բելառուսի կամ՝ Մինսկի հետ։

Այդ դեպքում ինչպե՞ս են Արևմուտքում պատկերացնում հետագա զարգացումները, հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից հետո Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ ստորագրված հրադադարի հայտարարության մեջ հստակ նշվում է՝ Մոսկվան առնվազն հինգ տարի ոչ միայն իր խաղաղապահ առաքելությունն է ունենալու Ղարաբաղում, այլև վերահսկելու է ճանապարհը Նախիջևանի և Ադրբեջանի միջև, երբ կողմերը ապաշրջափակման շուրջ համաձայնության գան։

«Ինչ վերաբերում է Նախիջևանի ճանապարհին և հաղորդակցության մյուս կետերին, որոնք պետք է հսկվեն Ռուսաստանի կողմից՝ այո, այդպես է, և առայժմ այդպես կլինի, սակայն գաղափարն այն է, որ դա ի վերջո փոխվի։ Որևէ մեկը, իհարկե, չի կասկածում, որ դրա համար տևական ժամանակ է պահանջվելու», -ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան՝ չհստակեցնելով՝ ինչպես են կողմերը փոխելու դրույթները, որոնք նոյեմբերի 9-ից հետո անխտիր բոլորն էին ողջունել։

Առայժմ հստակ չէ նաև բանակցությունների թերևս ամենավիճահարույց՝ Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը։ Բաքուն պնդում է, որ նման խնդիր այլևս գոյություն չունի, Երևանը պահանջում է, որ նախ Ղարաբաղի անվտանգության ու հայերի իրավունքների, ապա՝ կարգավիճակի հարցը ճշգրտվի։ Եվրոպական խորհրդի նախագահը, անդրադառնալով այս տարաձայնություններին, այս շաբաթ հայտարարեց, թե «հարաբերությունների կայուն կարգավորման համար պետք է քննարկվեն հակամարտության հիմքում ընկած բոլոր հարցերը, ընդ որում՝ խնդրի բոլոր մասնակիցների կողմից։

Արդյո՞ք Եվրամիությունը նկատի ունի նաև Ղարաբաղի մասնակցությունը, և ի՞նչ լուծում են տեսնում Բրյուսելում անվտանգության ապահովման ու կարգավիճակի համար՝ հարցին եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը պատասխանել է՝ «ակնհայտ է, որ դա ինչ-որ պահի լինելու է բանակցությունների սեղանին, բայց՝ ոչ հիմա, քանի որ ամենադժվարն է, և ժամանակից շուտ բանակցությունները ծանրաբեռնելու կարիք չկա»։

Այս փուլում, ըստ «Ազատության» զրուցակցի, ամենակարևորն այն է, որ կողմերը շարունակում են շփումները՝ չնայած տարաձայնություններին։ «Վերջին հանդիպումը սիրառատ չէր, բայց առաջընթաց կա», - ասել է նա՝ առանց հստակ մանրամասների։

Չնայած և՛ Երևանը, և՛ Բաքուն հավաստիացնում են, թե պատրաստ են գնալ խաղաղության, իրավիճակը սահմանին կրկին պարբերաբար սրվում է։ Բրյուսելյան հանդիպումից հետո ադրբեջանական կրակոցից ևս մեկ հայ զինծառայող զոհվեց, նախագահ Ալիևն էլ, վերադառնալով Բաքու հայտարարեց, թե Փաշինյանը ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները, այդ թվում՝ համաձայնել զանգեզուրյան միջանցք բացել։ Երևանը հերքել է, բանակցություններին ներկա Շառլ Միշելը՝ ափսոսանք հայտնել։ Միջնորդներից որևէ մեկը, սակայն, Ալիևի վերջին հայտարարություններն ու կրակոցները չեն դատապարտել։

Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan