Հայ դաշնակահարուհին Իտալիայում արժանացել է 1֊ին մրցանակի
Հայաստանը ներկայացնող երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը ս. թ. հունիսի 1֊5֊ը Իտալիայի Ջոյա դել Կոլե քաղաքում կայացած Պիետրո Արջենտոյի անվան երաժիշտ֊կատարողների 24֊րդ միջազգային մրցույթում արժանացել է 1֊ին մրցանակի և հատուկ կրթաթոշակի։
Ամենամյա մրցույթը հիմնադրվել է 1998 թ. և կրում է իտալացի հանրահայտ դիրիժոր Պիետրո Արջենտոյի անունը։ Մրցույթը հանրահայտ Ալինկ-Արգերիխ հիմնադրամի անդամ է։ Այս տարի այն անց է կացվել տարբեր կատեգորիաներով` դաշնակահարներ, վոկալ և կամերային երաժշտություն, որին մասնակցել են ավելի քան 30 երաժիշտ֊կատարողներ աշխարհի տարբեր երկրներից՝ այդ թվում` հարևան Թուրքիայից և Ադրբեջանից։
Նշենք, որ այժմ 18֊ամյա Լաուրա Գալստյանը սովորում է Մանհայմի (Գերմանիա) բարձրագույն երաժշտական դպրոցում` Վոլֆրամ Շմիթ֊Լեոնարդիի դասարանում, ինչպես նաև դասեր է առնում անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանից։