Սերգեյ Վակուլենկոն հեռացավ «Արարատ-Արմենիայից»
Ուկրաինացի կիսապաշտպան Սերգեյ Վակուլենկոյի պայմանագիրը Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ ավարտվել է։ Կողմերը համատեղ որոշում են ընդունել չերկարաձգել համագործակցությունը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Սերգեյ Վակուլենկոն թիմին միացել էր 2019 թվականի օգոստոսին: «Արարատ-Արմենիայի» կազմում Վակուլենկոն անցկացրել է 63 խաղ, խփել 7 գոլ, 1 անգամ դարձել Հայաստանի չեմպիոն:
Ֆուտբոլիստ Զաքարիա Սանոգոյի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է՝ կողմերը համատեղ որոշում կայացրեցին չերկարաձգել պայմանագրի ժամկետը:
Ավելի վաղ «Արարատ-Արմենիայից» հեռացել էր նաեւ Բուրկինա Ֆասոն ներկայացնող կիսապաշտպան Զաքարիա Սանոգոն, որը 2019 թվականի հուլիսից էր խաղում հայկական թիմում։
«Արարատ-Արմենիայի» կազմում Սանոգոն անցկացրել է 92 խաղ, խփել 7 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում և 1 անգամ դարձել Հայաստանի չեմպիոն: