Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում հունիսի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 43 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423006-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ շաբաթում կատարվել է 10329 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3109931 է:
Փաստացի այս պահին բուժվում է 76 պացիենտ, ավելացել է 28-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 412621 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 15 անձ:
Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8625 է: