Ստամբուլում տեղի է ունեցել զինված բախում օտարերկրացիների միջև
Ստամբուլում զինված բախում է տեղի ունեցել օտարերկրացիների երկու խմբի միջեւ, կան վիրավորներ, տեղեկացրել է A Haber հեռուստաալիքը։
«Ստամբուլի Էսենյուրթի շրջանում օտարերկրյա քաղաքացիների երկու խմբի միջեւ զինված բախման ընթացքում տուժել է երեք մարդ, մեկը՝ ծանր։ Սկսվել է միջադեպի հետաքննությունը»,- փոխանցել է հեռուստաալիքը։
Ծանուցում ստանալուց հետո պատահարի վայր են ուղարկվել ոստիկանության եւ շտապօգնության բազմաթիվ բրիգադներ։
«Երեք տուժածները հոսպիտալացվել են առաջին բուժօգնությունից հետո»,- տեղեկացրել է հեռուստաալիքը։