Ջոնի Դեփն աղմկոտ երեկույթ է կազմակերպել ու հրավիրել իր նախկին սիրելիին՝ Քեյթ Մոսին
Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի միջեւ դատական գործընթացը դարձել է տարվա իրապատում-շոուն։ Թեեւ դատական քննության ընթացքում հանրության լայն շերտերն աջակցում էին «Կարիբյյան ծովի ծովահանները» ֆիլմաշարի աստղ Դեփին, ինտրիգը պահպանվում էր մինչեւ վերջ։ Ընդ որում, թվում է՝ ատենակալների վճռի պատճառով ավելի շատ ապրումներ ունեին դերասանի երկրպագուներն, այն դեպքում, երբ Դեփը նախկին կնոջ նկատամամբ հաղթանակը նշում էր նախքան որոշման կայացումը, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ նախքական դատարանի որոշման հրապարակումը Ջոնին Լոնդոնում աղմկոտ երեկույթ է կազմակերպել: Տոնի գլխավոր հյուրերից մեկը դերասանի նախկին սիրելին է եղել՝ Քեյթ Մոսը, ինչով թեժացրել է 90-ականների ամենագեղեցիկ զույգերից մեկի վերամիավորման մասին լուրերը։
Դա տեղի է ունեցել, երբ սուպերմոդելը ցուցմունք է տվել դատարանում՝ հերքելով Էմբերի հայտարարությունը։ Հերդը պնդում էր, թե Դեփը Մոսի հետ հարաբերությունների ընթացքում նրան հրել է աստիճաններից։ Մոսը նշել է, որ Ջոնին իր վրա երբեք ձեռք չի բարձրացրել։
Նախկին սիրահարները գիշերային ակումբում ուրախացել են մինչեւ առավոտ։ Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ երկույթն անց է կացվել «շոու-բիզնեսի հին դպրոցի ոգով»։ «Շատ գումար է ծախսվել։ Գինին, կեկտեյլներն ու դահլիճի վարձակալությունն էժան չէին, սակայն Էմբերի դեմ պայքարն ավարտին էր մոտենում, եւ նա ակնհայտորեն ցանկանում էր նշել այդ պահը»,- հայտնել է անանուն աղբյուրը։