ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են ՀԱՊԿ-ին Լատինական Ամերիկայի երկրների միանալու հնարավորությունը
ՌԴ ԱԳՆ-ի Լատինամերիկյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Շչետինինը ՏԱՍՍ-ի հարցազրույցում հիպոթետիկորեն հնարավոր է համարել Լատինական Ամերիկայի որոշ երկրների միանալը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։
«Ես կցանկանայի այս հիպոթետիկ հնարավորության քննարկումը թողնել ձեր նշած փորձագիտական շրջանակների հայեցողությանը, եթե նրանք կարծում են, որ դրա համար որոշ հիմքեր կան»,- դիվանագետն այսպես է պատասխանել այն հարցին, թե որքանով է իրական ՀԱՊԿ-ին Լատինական Ամերիկայի որոշ երկրների միանալու հնարավորությունը, ինչը հնարավոր են համարում եւ քննարկում են փորձագիտական հանրույթում։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անվտանգության հարցերով միջազգային կազմակերպություն է, որի մասնակիցներն են ներկա պահին վեց պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը։