Մահացել է «Bon Jovi» խմբի համահիմնադիր Ալեք Ջոն Սաչը
70-րդ տարեկանում մահացել է «Bon Jovi» խմբի համահիմնադիր, բաս-կիթառահար Ալեք Ջոն Սաչը, հայտնում է TMZ-ն։
Երաժիշտի մահվան պատճառը չի նշվում։
Ալեք Սաչը «Bon Jovi»-ի կազմում նվագել է 1983-1994թթ․-ին։ Նա իր ներդրումն է ունեցել այնպիսի հրթերի ստեղծման գործում, ինչպիսիք են «Livin 'On a Prayer», «You Give Love a Bad Name», «Wanted Dead or Alive», «Bad Medicine» եւ «Keep the Faith»։