Բրիտանացի հայտնի քանդակագործը ստեղծել է թագուհու կառքի մանրաքանդակը ասեղի անցքի մեջ
Մանրաքանդակի հայտնի վարպետ Ուիլարդ Ուիգանը ստեղծել է Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի գահակալության Պլատինե հոբելյանին նվիրված «ամենափոքր հարգանքի տուրքը»՝ թագուհու թագով կառքի զարմանալի մոդելը, որը տեղավորվում է ասեղի անցքում, տեղեկացրել է PA MEDIA-ն։
Նա մանրադիտակի տակ քրտնաջան հավաքել է ավելի քան 200 մասնիկ, որպեսզի ստեղծի մի հյուսկեն աշխատանք, որը հույս ունի հետը շրջագայության տանել ամբողջ երկրում։
65-ամյա քանդակագործը 2007թ. կոչման է արժանացել արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար։
Ուիգանը նաեւ 2012թ. ստեղծել է թագի մանրաքանդակը 24 կարատանոց ոսկուց, թագուհու Ադամանդե հոբելյանի առիթով։
Նրա նախորդ աշխատանքներից է աշխարհում ամենափոքր BMX հեծանիվը՝ որպես հարգանքի տուրք Ալբերտ Էյնշտեյնին։