Սեփական մահը բեմադրած վետերանը դատապարտվել է 85 տարվա ազատազրկման 14-ամյա աղջկան բռնաբարելու համար
Պատերազմի վետերան Ջեյկոբ Բլեր Սքոթը, որը մի անգամ բեմադրել էր սեփական մահը՝ խուսափելու համար քրեական հետապնդումից, դատապարտվել է աղջկա հանդեպ սեռական ոտնձգության համար, որը հղիացել է նրանից, տեղեկացրել է AP-ը։
Բռնության պահին նա 40 տարեկան էր, աղջիկը՝ 14։
Միսիսիպիի նահանգի Ջեքսոն օկրուգի դատավոր Քեթի Քինգ Ջեքսոնը նրան դատապարտել է 85 տարվա ազատազրկման՝ հայտարարելով, որ դա, ըստ էության, ցմահ բանտարկություն է։ Նա նաեւ բռնարարին պարտավորեցրել է 10 000 դոլար տուգանք վճարել։
45-ամյա Սքոթը 2011թ. Իրաքում վիրավորվելու համար պարգեւատրվել է «Բոսորե սրտով», վկայում են ԱՄՆ դաշնային մարշալների ծառայության տվյալները, որը ժամանակին նրան ներառել էր 15 ամենափնտրվող հանցագործների ցուցակում։
Սքոթը պետք է աղջկա դեմ հարձակման մեղայականով ներկայանար, բայց 2018թ. հուլիսին բեմադրել էր սեփական մահը՝ զենքով ու մահվանից առաջ գրած երկտողով նավակը բաց թողնելով Օրանջ Բիչում (Ալաբամայի նահանգ), տեղեկացրել է WLOX-TV-ն։
Իշխանություններն ինքնասպանության բավականաչափ ապացույցներ չեն գտել, բայց մեկ շաբաթից ավելի փնտրել են նրա մարմինը Մեքսիկական ծոցում։ Սքոթը կալանավորվել է 2020թ. սկզբին Օքլահոմայում, ավտոֆուրգոնների կայանատեղիում, որտեղ ապրում էր ուրիշի անվան տակ։
Դատավարության ժամանակ զոհը լալիս էր՝ ցուցմունքներ տալով այն մասին, որ Սքոթն իրեն սեռական բռնության է ենթարկել 30 անգամից ոչ պակաս՝ 2016-2017թթ., այդ ժամանակ էլ աղջիկն իմացել էր, որ հղի է։ Նրա խոսքով՝ նա ծննդաբերել է երեխային։
Օկրուգային դատավոր Էնջել Մայերս Մաքիլարթը եւ օկրուգային դատախազի օգնական Ջասթին Լովոռնը Սքոթին դատապարտել են այն բանի համար, որ փորձում էր սեռական հարձակումների համար արդարանալ իր հոգեվիճակով ու անհաջող հարաբերություններով, անգամ մեղադրում էր զոհին։