Սալահը կարող է տեղափոխվել Բարսելոնա
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է goal.com-ը:
Հաղորդվում է, որ եգիպտացին դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, հարձակվողը կարող է նոր պայմանագիր չկնքել «կարմիրների» հետ, իսկ խաղացողի գործող պայմանագիրն ավարտվում է մեկ տարուց։
«Բարսելոնան» տեղեկացրել է Սալահին, որ պատրաստ է նրան ձեռք բերել 2023 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։