ՀՀ առանձին հատվածներում սպասվում է անձրև, կարկուտ, բայց ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի տարածքում հունիսի 5-10-ը, կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։
«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 5-ին կբարձրանա 1-2 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երևան քաղաքում հունիսի 5-7-ը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 8-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագություն: