«Ժամանակը չես գնի ոչ մի գումարով, բայց մենք այն վատնում ենք գումար աշխատելու վրա»․ Լիլիթ Մուրադյան
Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր եւ որդու հետ։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրում Լիլիթը սպորտային կերպարում է։ Նա կրում է բաց երանգի բլուզ, որը համադրել է ջինսե տաբատի, մուգ կապույտ վերնազգեստի հետ։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված են, նվազագույն շպարով է, սկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Մի պարզ ճշմարտություն։ Ժամանակը չես գնի ոչ մի գումարով, բայց մենք այդ ժամանակը վատնում ենք գումար աշխատելու վրա։ Արդյո՞ք ժամանակը մեր կարողանում ենք ծախսել ճիշտ», - գրել է Լիլիթը։
«Միասին, թե առանձին։
Շատ եք խնդրել, որ անդրադառնամ այս թեմային, ո՞րն է ճիշտ։
Այս հարցն ունի շատ պատասխաններ, ելնելով իրավիճակից։ Փորձը ցույց է տալիս, որ երբ ընտանիքն ինքնուրույն է սկսում իր ուղին և հույսը չի դնում ծնողի վրա, անցնելով դժվարությունների միջով, դառնում է ավելի կայուն ու ամուր։ Այսօր տղամարդկանց հավասար, կանայք նույնպես ձգտում են լինել ֆինանսապես անկախ և չեն խուսափում ինքնուրույնությունից։ Սակայն, լինում են դեպքեր, երբ թե’ ամուսինը, թե’ կինը ստիպված են ապրել ծնողի հետ, եթե վերջինս ունի օգնության կարիք, և ի վիճակի չէ հոգ տանել իր մասին։ Այդուհանդերձ դեռ կան ընտանիքներ, որոնք հավատարիմ են մնում դեռ հնուց մնացած չգրված օրենքներին, երբ փոքր ընտանիքն ապրում է մեծ ընտանիքի ներսում, բայց այստեղ էլ ամեն բան միանշանակ չէ, եթե ընտանիքում առաջանում են կոնֆլիկտներ և վեճեր, ապա ես մնում եմ այն կարծիքին, որ տան մեծերը գտնվելով խոհեմ, պետք է երիտասարդներին օգնեն և սատարեն, որ առանձնանան։ Բոլոր դեպքերում կարևոր է լինել համբերատար, խոհեմ և սիրով։ Հետաքրքիր է կարդալ նաև ձեր կարծիքները», - օրեր առաջ գրել էր հաղորդավարուհին։