Ուկրաինան խնդրել է Հնդկաստանին դառնալ անվտանգության երաշխավոր երկրներից մեկը
Կիևի իշխանությունները դիմել են Հնդկաստանին՝ անվտանգության երաշխավոր երկրներից մեկը դառնալու, ինչպես նաև երկրի վերականգնման հարցում օգնելու խնդրանքով, գրում է The Hindu թերթը։
Ընդհանուր առմամբ, Հնդկաստանի կառավարությունն ու մասնավոր ընկերությունները Ուկրաինա են ուղարկել 230 տոննա մարդասիրական օգնություն։
«Մենք նաև ակնկալում ենք, որ Հնդկաստանը ակտիվորեն կներգրավվի հետպատերազմյան վերականգնողական աշախատանքներում։ Մենք նաև ակնկալում ենք հավելյալ մարդասիրական օգնություն, դեղամիջոցներ և որոշակի տեխնիկական և ֆինանսական օգնություն», – փոխանցում է աղբյուրը:
Ապրիլի վերջին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Կիևը հույս ունի անվտանգության երաշխիքներ ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից։