Շակիրան հերքել է հոսպիտալացման մասին լուրերը
Երգչուհի Շակիրան հերքել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հետ հարաբերությունները խզելուց հետո հոսպիտալացման մասին լուրերը։
Նա սոցցանցերում բացատրել է երկրպագուներին, որ կլինիկայում արված լուսանկարները, որոնք հրապարակվել են լրատվամիջոցներում, արվել են անցյալ շաբաթ, այն ժամանակ նա ուղեկցում էր իր 90-ամյա հորը, ով ծանր վիրավորվել էր ընկնելու հետևանքով։
«Ես շատ անհանգստացնող տեղեկություններ եմ ստանում Բարսելոնայի հիվանդանոցում հայտնվելու մասին: Ուզում եմ բացատրել, որ այդ լուսանկարներն արվել են անցյալ շաբաթ։
Ցավոք սրտի, հայրս ծանր ընկել է, և ես նրան ուղեկցեցի հիվանդանոց, որտեղ նա այժմ վերականգնողական փուլ է անցնում»,- կիսվել է երգչուհին և հրապարակել իր ծնողի հետ լուսանկար, որտեղ Ուիլյամ Մեբարակ Շադիդի դեմքին լուրջ կապտուկներ կան։