ԱՄՆ առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով վիրավորվել է ինը մարդ
Ինը մարդ, այդ թվում՝ մեկ դեռահաս է վիրավորվել է ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։
Դեպքի ստույգ հանգամանքները դեռ պարզված չեն։ Ոստիկանությունը կարծում է, որ հրաձգության պատճառը եղել է վիճաբանությունը երիտասարդների մեծաթիվ խմբերի միջև, որոնք միասին ժամանակ են անցկացրել առևտրի կենտրոնում։Տուժածները 17-ից 24 տարեկան են։ Նշվում է, որ նրանցից երեքը ծանր վնասվածքներ են ստացել։
Ոստիկանությունը լայնածավալ հետաքննություն է անցկացնում, նշում է հեռուստաալիքը։ Մինչ այժմ այս գործով ոչ ոք ձերբակալված չէ։
Հիշեցնենք, այս շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաքաղաքացիներին ուղղված ուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է խստացնել վերահսկողություն զենք կրլելու նկատմամբ Այդ կապակցությամբ կոչ է արել արգելել հարձակողական զենքերի շրջանառությունը երկրում, ինչպես նաև «վերացնել արգելքները», որոնք պաշտպանում են ամերիկյան զենք արտադրողներին նրանց դեմ դատական հայցեր ներկայացնելուց: