Թուրքիայի իշխող կուսակցությունը 2023-ի նախագահական ընտրություններում առաջադրելու է Էրդողանի թեկնածությունը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 2023 թ. նախագահական ընտրություններում «Ժողովրդական դաշինքից» առաջադրելու է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը՝ հայտնել է ԱԶԿ մամուլի քարտուղար Օմեր Չելիքը:
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2023 թ. հունիսին։ Իշխող «Ժողովրդական դաշինքի» մեջ են մտնում ԱԶԿ-ն և Ազգայնական շարժման կուսակցությունը։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցություններին, ապա նրանք առայժմ չեն հայտնել իրենց թեկնածուներին։ Բացի այդ, ընդդիմադիր վեց կուսակցության դաշինքը ցանկանում է արտահերթ ընտրությունների անցկացում։