Ադրբեջանի ԱԳՆ-ը «ՌԻԱ Նովոստի»-ին մեղադրել է «Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները շրջանառության մեջ դնելու» համար
Ադրբեջանի տարածքում արգելափակվել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության կայքը: Ադրբեջանի արտգործնախարարությունը կայքի արգելափակման պատճառների մասին գործակալության հարցին ի պատասխան՝ «ՌԻԱ Նովոստիին» մեղադրել է «Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները շրջանառության մեջ դնելու» համար:
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստին» ներկայացրել էր Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցի տարբեր հատվածներ, որոնցում պետնախարարն անդրադարձել էր Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին, Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման, ռուս խաղաղապահների առաքելության ընդլայնման և այլ հարցերի: