Ուկրաինայի վտանգավոր շրջաններից և Դոնբասից Ռուսաստան է տարհանվել ևս 20,1 հազար մարդ
Ուկրաինայի վտանգավոր շրջաններից և Դոնբասի Հանրապետությունից՝ առանց Կիևի մասնակցության, մեկ օրում Ռուսաստան է տարհանվել ավելի քան 20,1 հազար մարդ, այդ թվում՝ գրեթե 2,7 հազար երեխա,- ասել է ՌԴ մարդասիրական հարցերով միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, գեներալ- գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Չնայած Կիևի ռեժիմի ստեղծած բոլոր դժվարություններին, վերջին 24 ժամվա ընթացքում, առանց ուկրաինական իշխանությունների մասնակցության, Ուկրաինայի վտանգավոր շրջաններից և Դոնբասից Ռուսաստանի Դաշնության տարածք է տարհանվել 20167 մարդ, այդ թվում՝ 2695 երեխա,իսկ ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր՝ 1 մլն 655 հազար 107 մարդ, որից 268 հազար 189-ը երեխաներ են»,- շաբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է Միզինցևը։
Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը հատել է 238 968 միավոր անձնական տրանսպորտային միջոց, որից 3 528-ը՝ անցած օրվա ընթացքում, հավելել է Միզինցևը։