Արսեն Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 109 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Մարտիրոսյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող փորձով բարձրացրեց 170 կգ, իսկ հրում վարժությունում Մարտիրոսյանը գլխավերևում պահեց միայն 201 կգ, չկարողանալով բարձրացնել 210 կգ:Երկամարտի 371 կգ արդյունքով Արսեն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ էր նվաճել Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը դարձել էր պոկում վարժության արծաթե մեդալակիր, Տաթև Հակոբյանն էլ փոքր բրոնզե մեդալ է նվաճել: 96 կգ քաշում ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Աղանյանը` փոխչեմպիոն: 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը բավարարվեց միայն արծաթե մեդալով: