Սադրիչ Փաշինյանը պետք է մաստեր-կլաս կազմակերպի ՀՀ քննչական համակարգի ներկայացուցիչների և ոստիկանների համար․ Արթուր Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է.
«Զանգվածային անկարգություններ կազմակերպելու գուռու, վաստակավոր սադրիչ նիկոլ փաշինյանը պետք է մաստեր-կլաս կազմակերպի ՀՀ քննչական համակարգի ներկայացուցիչների և ոստիկանների համար:
Նրանցից շատերը երիտասարդ են ու չգիտեն, թե ինչպես են իրականում կազմակերպվում ու իրականացվում իսկական զանգվածային անկարգությունները:
Քննիչների ու ոստիկանների համար այդ մասթեր-կլասն առավել տպավորիչ և ընկալելի դարձնելու համար այն պետք է իրականացվի մարտի մեկին արված տեսագրությունների ու ձայնագրությունների ուղեկցությամբ:
Երեկ տեղի ունեցածն ուղղակի սովորական ընդհարում էր ոստիկանների ու ցուցարարների միջև և ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ զանգվածային անկարգությունների հետ:
Եթե չեք հավատում, հարցրեք վարպետին, նա ձեզ կբացատրի, թե որն է իսկական զանգվածային անկարգությունը . . .»: